Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի Շոշ համայնքի դպրոցը վերականգնումից հետո իր դռներն է բացել աշակերտների առաջ

Արցախի Շոշ համայնքի դպրոցը վերականգնումից հետո իր դռներն է բացել աշակերտների առաջ
Հասարակություն
18:40, 26 февраль 2021
Հունվարին Արցախի Շոշ համայնքի հանրակրթական դպրոցն վերականգնումից հետո իր դռները բացեց աշակերտների առաջ, հայտնում են «Հայաստան» համահայկական հիմնադրամից։

«Ուրախությամբ հայտնում ենք, որ համակարգչային սենյակն արդեն նոր կյանք է ստացել. Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի աջակցությամբ՝  դասասենյակն այժմ ապահոված է 10 նոր համակարգիչներով, ինչպես նաև տպիչներով և ինտերնետ հասանելիությամբ:

Ինչպես ասում է Տորոնտոյի Հիմնադրամի ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը. «Այս նկարներում տեսնում ենք մեր ապագա IT մասնագետներին»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ։