Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայտնի է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի ինքնությունը․ լուսանկարներ

Հայտնի է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի ինքնությունը․ լուսանկարներ
Հասարակություն
21:26, 28 февраль 2024
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱԱԾ-ն հաղորդել էր, այսօր ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի մասին, որը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:

Ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն տեղեկություններ են տարածում ՀՀ սահմանը հատած զինծառայողի մասին։

Ըստ լրատվամիջոցների՝ զինծառայողը Ռուսլան Փանախովը Շամքիրի շրջանից է, ծառայության է անցել անցյալ տարվա հուլիսին։ Վերջինիս հայրը լրատվամիջոցներին ասել է, թե տղան 7 ամսվա ծառայող է եղել Լաչինում։

«Վերջին անգամ ես ու տղաս խոսել ենք երեկ: Նա ասաց, որ առողջ է, ամեն ինչ լավ է»,- պատմել է նա։