Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պահին Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիների արտահանձնում չի կարելի և չի լինի․ գլխավոր դատախազ

Այս պահին Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիների արտահանձնում չի կարելի և չի լինի․ գլխավոր դատախազ
Իրավունք
18:53, 03 май 2023
Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցի զինծառայողներից մեկի վերաբերյալ քրեական վարույթն ավարտվել է, և գործն ուղարկվել է դատարան, մյուսի մասով՝ քննությունը շարունակվում է։

 Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, պատասխանելով հարցին, թե ինչ փուլում են Հայաստանի սահմանը հատած երկու ադրբեջանցի զինծառայողների քրեական վարույթները։

«Երկրորդ անձը մեղադրվում է ծանրացնող հանգամանքներում կատարած սպանության համար, մեղսագրվել են նաև զենքի մաքսանենգության, ապօրինի սահմանահատման, ՀՀ-ում զենք կրելու վերաբերյալ հոդվածներ: Այս պահին մինչդատավարական վարույթում արտահանձնում չի կարելի և չի լինի: Արտահանձնումները լինում են միայն դատապարտված անձանց նկատմամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պայմաններում:

Արտահանձնումները կարգավորվում են մի շարք կոնվենցիաներով: Եթե միայն Ադրբեջանն է հետաքրքրում, ասեմ ձեզ՝ դա 1998 թվականի Մոսկվայի կոնվենցիան է և Ստրասբուրգի կոնվենցիան»,- ասաց Աննա Վարդապետյանը։