Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2024-ին մայրաքաղաքում նորերով կփոխարինվի 500 վերելակ. 2019-ից մեկնարկած ծրագրով արդեն իսկ 1551 նոր վերելակ է տեղադրվել

Մայրաքաղաքում շարունակվում են հին վերելակների նորերով փոխարինման աշխատանքները:  Այս տարի ընդհանուր առմամբ նախատեսվում է տեղադրել 500 վերելակ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ 

Նոր վերելակները հագեցած են անվտանգության տարբեր համակարգերով: Դրանք հարմարեցված են նաև սահմանափակ կարողություններով անձանց համար: Հասցեների ընտրությունն իրականացվում է ըստ առաջնահերթության՝ հաշվի առնելով, թե որ վերելակներն են առավել վթարային և որ հասցեներից են ավելի հաճախ ահազանգեր ստացվում:

2019թ.-ից մեկնարկած ծրագրով երևանյան բազմաբնակարան բնակելի շենքերում արդեն իսկ 1551 նոր վերելակ է տեղադրվել: Ծրագիրը շարունակական է. նախատեսվում է առաջիկայում փոխարինել մայրաքաղաքի բոլոր վերելակները: