Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԳԱՏՕ ծրագրի շնորհիվ Հայաստանում ավելի քան 32 հազար բնակիչ այժմ ունի մաքուր և անվտանգ ջուր

ԳԱՏՕ ծրագրի շնորհիվ Հայաստանում ավելի քան 32 հազար բնակիչ այժմ ունի մաքուր և անվտանգ ջուր
Հասարակություն
14:56, 06 сентябрь 2021
Ավելի քան 32 հազար բնակիչ այժմ ունի մաքուր և անվտանգ ջուր՝ ԱՄՆ ՄԶԳ «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շնորհիվ՝ հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից:
 
6 տարի շարունակ ԳԱՏՕ ծրագիրն աջակցել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ավելի լավ հասկանալու ջրի մակարդակի և կորստի հետ կապված խնդիրները՝ դրանք գիտության, նորարարության և գործընկերության ջանքերի շնորհիվ լուծելու համար։
 
Ծրագրի շնորհիվ տրամադրված նոր գործիքները, տեխնոլոգիաներն ու տվյալները օգնում են պատկան մարմիններին առավել թիրախային ու արդյունավետ որոշումներ կայացնել:
 
Սեպտեմբերի 2-ին՝ ծրագրի փակման արարողության ժամանակ, ներկայացվեցին մի շարք նոր գործիքներ և պրոդուկտներ, որոնց թվում էր նաև Արարատյան դաշտի հիդրոլոգիական ատլասը՝ տարածքի 48 քարտեզով:
 
Գործընկերության արդյունքում համայնքները խնայում են 13 միլիոն խորանարդ մետր ստորերկրյա ջրեր, 1.3 միլիոն կիլովատտ էներգիա և տարեկան գրեթե 125,000 դոլար, որը կարող է ուղղվել այլ առաջնահերթությունների: