Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեղադրանքներ է հնչեցրել Գարեգին Բ կաթողիկոսի հասցեին

Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեղադրանքներ է հնչեցրել Գարեգին Բ կաթողիկոսի հասցեին
Հասարակություն
10:54, 10 апрель 2024
Այս տարեվերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպում, այսօր ասել է Կովկասի մահմեդականների գրասենյակի ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն՝ նշելով՝ Գարեգին երկրորդ կաթողիկոսը կհրավիրվի ժողովին, եթե փոխի իր դիրքորոշումը և ճանաչի, որ Ղարաբաղը Ադրբեջան է։

Փաշազադեն հայտարարել է, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում՝ չցանկանալով ճանաչել Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք»։

«Ժամանակին ես Կաթողիկոսին հրավիրեցի Ադրբեջան, նա եկավ, մասնակցեց կրոնական համաժողովի։ Այսօր հայկական եկեղեցին, կաթողիկոսի գլխավորությամբ, ռևանշիզմ է քարոզում ողջ աշխարհում։ Նրանք չեն կարողանում հաշտվել այն փաստի հետ, որ Ադրբեջանը ազատագրել է իր հողերը։ Նրանք դեռ համաձայն չեն, որ Ղարաբաղը ադրբեջանական հող է։ Մենք նրան հորդորել ենք ընդունել փաստը։ Կյանքը շարունակվում է, մի օր նա դա կհասկանա»,- ասել է Փաշազադեն՝ հայկական եկեղեցուն մեղադրելով նաև «օտար հովանավորների հրահանգով գոծելու» համար։