Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձորում կարիճը խայթել է 16-ամյա աղջկան

Վանաձորում կարիճը խայթել է 16-ամյա աղջկան
Հասարակություն
17:14, 13 апрель 2024
Այսօր` ապրիլի 13-ին, ժամը 11:10-ին Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել 16-ամյա աղջիկ` կարիճի խայթոցով: Այս մասին հայտնում են  Վանաձորի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից:

Անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բուժօգնություն, կազմակերպվել են համապատասխան բոլոր հետազոտությունները: Վիճակը գնահատվում է բավարար: 

Հարազատների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել իրենց սեփական տան մեջ, իսկ կարիճը թաքնված է եղել աղջնակի սպորտային  կոշիկի մեջ:

Մեկ անգամ ևս հիշեցնում ենք` կարիճի խայթոցի դեպքում անմիջապես դիմել մոտակա հիվանդանոց կամ զանգահարել շտապ բուժօգնություն: