Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը

Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը
Հասարակություն
21:16, 18 апрель 2024
Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

Ժամը 14:40-ի սահմաններում իրանական համարանիշերով «Mercedes» մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: