Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վիտալի Բալասանյանը չի այցելել Արմեն Չարչյանին և պատգամավորության մանդատից հրաժարվելու վերաբերյալ խոսակցություն չի եղել.փաստաբան

Վիտալի Բալասանյանը չի այցելել Արմեն Չարչյանին և պատգամավորության մանդատից հրաժարվելու վերաբերյալ խոսակցություն չի եղել.փաստաբան
Հասարակություն
17:17, 15 сентябрь 2021
Վիտալի Բալասանյանը չի այցելել Արմեն Չարչյանին և պատգամավորության մանդատից հրաժարվելու վերաբերյալ խոսակցություն չի եղել։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ հերքելով շրջանառվող լուրերը։

«Մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ իբր Վիտալի Բալասանյանն Արմեն Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը, իսկ Չարչյանն էլ կտրականապես մերժել է այդ առաջարկը։

Տեղեկացնեմ հանրությանը, որ այսօր եմ տեսակցել պարոն Չարչյանին եւ զրուցել նրա հետ վերոնշյալ հարցի շուրջ՝ պրոֆեսորը հերքեց այդ տեղեկատվությունը, խստորեն դատապարտեց սուտ տեղեկատվության շրջանառությունը՝ մասնավորեցնելով, որ Վիտալի Բալասանյանն իրեն չի այցելել եւ նրանք նման բովանդակությամբ խոսակցություն չեն ունեցել»,- գրել է Ալեքսանյանը։