Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոփոխություն օտարերկրացիների պատվաստման գործընթացում. ՀՀ ԱՆ

Փոփոխություն օտարերկրացիների պատվաստման գործընթացում. ՀՀ ԱՆ
Հասարակություն
22:48, 26 октябрь 2021
Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, այսուհետև՝ անկախ Հայաստանում գտնվելու ժամկետից, կարող են պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ. տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից:

Վերջիններիս շրջանում պատվաստումները կիրականացվեն շարժական պատվաստումային կետերում՝ Հայաստանում կիրառվող «ԱստրաԶենեկա» և «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-Վի) պատվաստանյութերով: