Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞ր դեպքում օտարերկրացիները կարող են պատվաստվել ՀՀ-ում

Ո՞ր դեպքում օտարերկրացիները կարող են պատվաստվել ՀՀ-ում
Հասարակություն
15:05, 15 июль 2021
Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք հուլիսի 15-ից COVID-19-ի դեմ, ըստ դիմելիության, կարող են պատվաստվել միայն տասն օր և ավելի տևողությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում: 

Պատվաստումը կկատարվի «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում։ 

Շարժական պատվաստումային կետեր տեղակայված են ինչպես մարզերում` Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, այնպես էլ Երևանում, մասնավորապես. 

☑️ Հյուսիսային պողոտա, 

☑️ «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոն,  

☑️ «Մեգա մոլ» առևտրի կենտրոն,  

☑️ «Դալմա մոլ» առևտրի կենտրոն, 
 
☑️ «Կասկադ» համալիր։