Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Արցախյան երկրորդ պատերազմում կյանքը հայրենիքին նվիրած սպա Իշխան Պողոսյանի մահվան տարելիցն է

Այսօր Արցախյան երկրորդ պատերազմում կյանքը հայրենիքին նվիրած սպա Իշխան Պողոսյանի մահվան տարելիցն է։ Իշխանը   ճարտարապետական համալսարանն ավարտելուց հետո ընդունվել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ինստիտուտ, սովորել  է հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) բաժնում։ Նա 1 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ 
 
Իշխանը 3 տարի ծառայելուց հետո պետք է զորացրվեր։ Ռազմական ինստիտուտում 1 տարի գերազանցությամբ սովորելուց հետո որպես լեյտենանտ մեկնել է Շուշի՝ ծառայության։  Պատերազմը սկսվելու ժամանակ եղել է Մարտակերտի դիրքերում։
 
Իշխանի ազգական, 3 պատերազմների մասնակից Համլետ Հայրապետյանը պատերազմի ժամանակ կռվել  է այն նույն տարածքներում, որտեղ Իշխանն է եղել, և հպարտությամբ է պատմում   հայկական հակաօդային պաշտպանության դիպուկ աշխատանքի մասին։
 
Իշխան Պողոսյանը հերոսաբար զոհվել է Քերթ գյուղում՝ հոկտեմբերի  29-ին, իր զինվորների  հետ զինամթերք տեղափոխելիս.  բոլորը զոհվել են ԱԹՍ-ի հարվածից։
 
Իշխան Պողոսյանը Արցախի նախագահի կողմից արժանացել է «Մարտական ծառայություն» մեդալի։