Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարեկները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են կնոջ ինքնասպանության փորձը․ shamshyan

Պարեկները Դավիթաշենի կամրջի վրա կանխել են կնոջ ինքնասպանության փորձը․ shamshyan
Հասարակություն
21:53, 01 ноябрь 2021

Այսօր՝ նոյեմբերի 1-ին,  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներին Դավիթաշենի կամրջով անցնելիս կանգնեցրել են քաղաքացիները ու հայտնել, որ մի կին անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է իրեն ցած նետել: Այդ մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանն ու ավագ պարեկներ Ավետիք Պետրոսյանն ու Քրիստինե Միքայելյանը կարողացել են այդ կնոջ հետ հոգեբանական ճիշտ զրույց անցկացնել, ինչի արդյունքում էլ կինը հրաժարվել է իր մտադրությունից:

Պարեկները այդ կնոջը ուղեկցել են ոստիկանության Մաշտոցի բաժին:շ


Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։