Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծիծեռնակաբերդի խճուղում մոտ 30 մ ճանապարհ է փլուզվել, վտանգ կա՝ փլուզումը շարունակվի

Ծիծեռնակաբերդի խճուղում մոտ 30 մ ճանապարհ է փլուզվել, վտանգ կա՝ փլուզումը շարունակվի
Հայաստան
14:58, 20 август 2021
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Օգոստոսի 19-ին Ծիծեռանակաբերդի խճուղում՝ նոր կառուցված կամրջի հարևանությամբ՝ ճանապարհի մոտ 30 մետր հատվածում, փլուզում է տեղի ունեցել։ Ըստ նախնական տեղեկության՝ փլուզման հետևանքով տուժածներ չկան։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ փլուզվել է մայթեզրը, որի հարևանությամբ ինչ-որ կազմակերպություն շինարարական աշխատանքներ է իրականացնում։
Ողջ գիշեր նշված հատվածում ծառայություն են կատարել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, որպեսզի որոշ վայ վարորդներ չկայանեն ավտոմեքենաները նշված վայրում, քանի որ վտանգ կա, որ հնարավոր է՝ որոշ հատվածում փլուզումը շարունակվի։
Կայքի փոխանցմամբ այս պահին էլ պարեկները նշված հատվածում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։