Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հաղթանակ» կամրջից նետվել սպառնացող տղամարդը պահանջում է տեսակցություն իր 5 երեխաների հետ

«Հաղթանակ» կամրջից նետվել սպառնացող տղամարդը պահանջում է տեսակցություն իր 5 երեխաների հետ
Հասարակություն
16:50, 22 ноябрь 2021
Երևանում 38-ամյա մի տղամարդը անցել է «Հաղթանակ» կամրջի վտանգավոր եզրագիծն ու սպառնում է ինքնասպան լինել:
Դեպքի վայրում գտնվող «Հայկական ժամանակի» հաղորդմամբ՝ տղամարդը պահանջում է, որ կինը թույլ տա իրեն տեսակցել իրենց 5 երեխաներին:

Նրանք ամուսնալուծված են, և կինը թույլ չի տալիս հորը երեխաներին տեսակցել: Այս պահի դրությամբ կինը դեռ չի համաձայնել նախկին ամուսնու պահանջներին:

ՀՀ ոստիկանության աշխատակիցների փոխանցմամբ՝ տղամարդը Վարդենիս քաղաքի բնակիչ է: Տեղում է և նրա հետ բանակցում է Վարդենիսի համայնքապետ Արամ Մելքոնյանը: 

Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Լուսանկարը՝ «Հայկական ժամանակի»