Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության և ՔԳՀԿ ծրագրերի բաժնի աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա․ Երևանի ավագանին ընդունեց նախագիծը

Քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության և ՔԳՀԿ ծրագրերի բաժնի աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա․ Երևանի ավագանին ընդունեց նախագիծը
Հասարակություն
14:24, 30 ноябрь 2021
Երևանի ավագանու այսօրվա նիստում որոշվեց փոփոխություն կատարել Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի  քարտուղարի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևանի ավագանու 2018 թվականի հունիսի 16-ի 16-Ա որոշման մեջ։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական գործունեության հատուկ  կարգավորման ծրագրերի բաժնի պետի պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը ներկայացնելով նախագծի հիմնավորումը, ասաց, հաշվի առնելով, որ Երևան քաղաքի ավագանու որոշմամբ արդեն իսկ սահմանվել են հիշյալ կառուցվածքային փոփոխությունները, սակայն որոշման 3-րդ կետի համաձայն  այն ուժի մեջ է մտնում Երևանի քաղաքապետի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՏԿԵ նախարարի համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից, սակայն նախարարի համապատասխան իրավական ակտն ընդունված չի եղել, հետևաբար այդ որոշման մեջ տեղ չեն գտել որոշմամբ, ինչպես նաև նախագծով  առաջարկվող փոփոխությունները։
           
«Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց, թե որոշման ընդունումից հետո տվյալ աշխատողները ֆիզիկապես երբ կանցնեն աշխատանքի և երբ կհամալրվի ավելացված հաստիքները։  

Ի պատասխան Անդրանիկ Սեդոյանն ասաց, որ արդեն իսկ այն դրույքաչափերը, որոնք կառուցվածքային փոփոխությամբ հնարավորություն է ընձեռնվել նշանակումներ անել, արդեն ունեն, բայց այն դրույքաչափերը, որոնք դեռ ՏԿԵ-ի կողմից չէին հաստատվել հարցը կարգավորելուց հետո շատ արագ կունենա համալրումներ։
    
Որոշումն ընդունվեց 40 կողմ, 1 ձեռնպահ, 0 դեմ ձայներով։

Նշենք, որ ըստ որոշման, խոսքը Երևանի քաղաքապետարանի «Ճարտարապետության և քաղաքաշինության վարչության» 69 և «Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի» 21 աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին։

Քաղաքապետարանի լրատվականից փոխանցեցին, որ հուլիսին, երբ քաղաքապետարանի աշխատավարձերը բարձրացել էին, վերոնշյալ բաժինների աշխատավարձերը չէին ավելացել տեխնիկական պատճառներով։