Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ նախագիծն ընդունվեց․ Տեսանյութ

Երևանի ավագանին 34 կողմ, 2 դեմ, 2 ձեռնպահ ձայների արդյունքում հաստատեց Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ ավագանու որոշման նախագիծը:

Հիշեցնենք, որ նախագծի հեղինակներն են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Հովհաննիսյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը: