Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում, միջգերատեսչական խմբի ֆինանսավորմամբ, հիմնվել է ժամանակակից տեխնիկայով և գույքով հագեցած զարգացման կենտրոն

Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում, միջգերատեսչական խմբի ֆինանսավորմամբ, հիմնվել է ժամանակակից տեխնիկայով և գույքով հագեցած զարգացման կենտրոն
Հասարակություն
18:11, 30 ноябрь 2021
Սյունիքի մարզի Դավիթ Բեկ բնակավայրում, միջգերատեսչական խմբի ֆինանսավորմամբ, հիմնվել է ժամանակակից տեխնիկայով և գույքով հագեցած զարգացման կենտրոն:

Իրականացվել է 35 մլն ՀՀ դրամի ներդրում:

Կենտրոնի ստեղծումը կնպաստի երիտասարդների կարողությունների հզորացմանը և նրանց ներուժի բացահայտմանը։ 

Երիտասարդներին ներգրավելով՝ հնարավորություն է ընձեռնվելու կապ հաստատել նաև պետական կառավարման օղակների, մարզպետարանների, այլ համայնքների հետ՝ դրանով իսկ նպաստելով առկա խնդիրների բացահայտմանը, գույքագրմանը, դրանց նորարարական լուծումների որոնմանը և մարդկային կապիտալի զարգացմանը։