Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրում արևային ֆոտովոլտային կայաններ կկառուցվեն

Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրում արևային ֆոտովոլտային կայաններ կկառուցվեն
Հասարակություն
10:51, 02 декабрь 2021
Արագածոտնի մարզպետարանը հայտնում է, որ Ծաղկահովիտ խոշորացված համայնքի 10 բնակավայրում 53 միլիոն 976 հազար դրամ ընդհանուր արժեքի արևային ֆոտովոլտային կայաններ կկառուցվեն:

ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում` համայնքին 51 միլիոն 277 հազար դրամ կհատկացվի, որը ծրագրի արժեքի 95 %-ն է, ֆինանսավորման 5 %-ը կներդրվի համայնքի բյուջեից (2 միլիոն 698 հազար դրամ):

Ֆոտովոլտային կայանները կտեղադրվեն համայնքային ենթակայության թվով 15 կառույցների վրա` մշակույթի տներ, մանկապարտեզներ և այլն:
  • Ծաղկահովիտի մշակույթի տուն
  • Վարդաբլուրի մանկապարտեզ
  • Հնաբերդի մանկապարտեզ
  • Ծաղկահովիտի ավտոկայանատեղի
  • Բերքառատի մշակույթի տուն
  • Ծաղկահովիտի պոմպակայան
  • Ծաղկահովիտի համայնքապետարան
  • Նորաշենի վարչական շենք
  • Նորաշենի մանկապարտեզ
  • Գեղադիրի վարչական շենք
  • Հնաբերդի վարչական շենք
  • Գեղաձորի վարչական շենք
  • Գեղարոտի վարչական շենք
  • Ծիլքարի վարչական շենք
  • Լեռնապարի վարչական շենք
Ծրագրի արդյունքում էականորեն կկրճատվեն համայնքային բյուջեի ծախսերը՝ էլեկտրաէներգիայի խնայողության շնորհիվ, իսկ խնայված միջոցներն էլ կուղղվեն բնակիչների համար օրակարգային այլ խնդիրներ լուծելուն։