Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զովունի գյուղում Opel-ը բախվել է բետոնե սյանը, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Զովունի գյուղում Opel-ը բախվել է բետոնե սյանը, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Հասարակություն
14:13, 18 декабрь 2021
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11։31-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղում՝ «Անի» գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ արգելափակված քաղաքացի կա. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Գ․) բախվել է բետոնե սյանը․ վարորդն արգելափակվել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, Գ․ Գ․-ին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ։