Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմնադրամի մեծածավալ ծրագրերն Արցախը վերածել են մեծ շինհրապարակի. Տեսանյութ

Շուրջ մեկ տարի է, ինչ «Հայաստան» հիմնադրամի մեծածավալ ծրագրերն Արցախը վերածել են մեծ շինհրապարակի: Բազմաբնակարան շենքեր են կառուցվում Ստեփանակերտի Թումանյան, Տիգրան Մեծ փողոցներում: Նոր բնակելի համալիր է կառուցվում Աջափնյակ թաղամասում: Առաքելյան փողոցում գտնվող Ստեփանակերտի 6-րդ դպրոցը վերափոխվում է բազմաբնակարան շենքի: Շինարարություններ են ընթանում Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում և նրա հարակից տարածքում: Այս ամենի համար շնորհակալություն ենք հայտնում հիմնադրամի շուրջ համախմբված համայն հայությանը: