Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սունդուկյան փողոցի՝ Վաղարշյան-Գյուլբենկյան հատվածի մայթը վերականգնվեց և վերադարձվեց քաղաքացիներին

Սունդուկյան փողոցի՝ Վաղարշյան-Գյուլբենկյան հատվածի մայթը վերականգնվեց և վերադարձվեց քաղաքացիներին
Հասարակություն
16:07, 20 декабрь 2021
Սունդուկյան փողոցի՝ Վաղարշյան-Գյուլբենկյան հատվածում տասնամյակներ առաջ կառուցված մայթից մնացել էին միայն հիշողություններ: Այս մասին տեղեկացնում է Արաբկիր վարչական շրջանի վարչակազմը։ 

Մայթի վերականգնումը շատ սպասված նախաձեռնություն էր թե՛ հարակից տների և շենքերի բնակիչների, և թե՛ այս հատվածով անցուդարձ անող քաղաքացիների համար: Վերականգնման աշխատանքներին զուգահեռ բացազատվում են մայթի՝ տարիների ընթացքում քաղաքացիների կողմից յուրացված հատվածները: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների հորդորով քաղաքացիների կողմից վերափոխվում են նաև հարակից ավտոտնակների դարպասները՝ հետիոտնի համար անարգել անցուդարձ ապահովելու նպատակով: