Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեկ ամսից կբացվի Ուղեղի զարգացման հետազոտման կենտրոնը. գեներացվել է 2 մլն դոլար. Արմեն Մուրադյան

Մեկ ամսից կբացվի Ուղեղի զարգացման հետազոտման կենտրոնը. գեներացվել է 2 մլն դոլար. Արմեն Մուրադյան
Հասարակություն
12:09, 23 декабрь 2021
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, Կառավարության հերթական նիստում քննարկվում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան-հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու մասին հարցը:

«Առաջին ընտրությունը, որ տեղի ունեցավ նորացված 20-հոգանոց խորհրդով, Բժշկական համալսարանում էր: Ընտրությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 15-ին: Հոգաբարձուների խորհրդի նիստին մասնակցում էին 19 անդամներ, և Արմեն Մուրադյանը միաձայն ընտրվել է ռեկտորի պաշտոնում: Խնդրում եմ հաստատել»,- հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը: 

Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանը այս տարիների աջակցության համար:

 «Շատ կարևոր ծրագրեր ենք իրականացնում, միջազգայնացման գործընթաց է գնում և ոչ միայն ուսումնական պրոցեսի: Մեր առջև դրել ենք հավակնոտ ծրագիր կլինիկական ուղղությունը զարգացնելու միջազգային դաշտում: Եվ այս պահին պատրաստ է Ուղեղի զարգացման հետազոտման կենտրոնը, որը 1 ամսվա ընթացքում կարող ենք բացել: Գեներացվել է 2 մլն դոլար: Շուրջ 700 աշխատատեղ ենք բացել վերջին 5 տարիներին Բժշկական համալսարանում և մեր կողմից հիմնադրված հաստատություններում, կրկնապատկել ենք մեր հիմնական միջոցները և ակտիվները, և շահույթը գրեթե 5 անգամ բարձրացել է»,- զեկուցեց Արմեն Մուրադյանը: