Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրասնոյարսկ-Երևան չվերթի ինքնաթիռի սրահից մաքրուհին գտել է 199.000 ռուսական ռուբլի

Կրասնոյարսկ-Երևան չվերթի ինքնաթիռի սրահից մաքրուհին գտել է 199.000 ռուսական ռուբլի
Հասարակություն
17:43, 04 январь 2022
Նոր տարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սկսվեց ուղևորի կողմից կորցրած դրամական միջոցների հայտնաբերմամբ:
 
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տեղեկացմամբ՝ Հունվարի 1-ին Կրասնոյարսկ-Երևան չվերթի ժամանումից հետո ինքնաթիռի սրահից «Զվարթնոց Հենդլինգ» ընկերության օդանավի մաքրուհին գտել է 199.000 ռուսական ռուբլի:
 
Համաձայն ընթացակարգի գումարը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցին, վերջինս էլ հանձնել է Կորած և գտնված իրերի բաժին:
 
Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը ու մաղթում առողջ, խաղաղ և բարեբեր տարի: