Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զորամասերում անցկացվել են զորացրման արարողություններ

Զորամասերում անցկացվել են զորացրման արարողություններ
Հասարակություն
18:40, 10 январь 2022
ՊՆ-ից հայտնում են, որ N զորամիավորման ենթակայությամբ գործող մի շարք զորամասերում անցկացվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման արարողություններ։

Հրամանատարությունը շնորհակալություն է հայտնել զորացրվողներին հայրենիքին մատուցած ծառայության համար, խրախուսական պարգևներ և պատվոգրեր հանձնել առավել աչքի ընկած զինծառայողներին։