Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տեղի է ունեցել զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն. ՀՀ ՊՆ

Տեղի է ունեցել զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն. ՀՀ ՊՆ
Հասարակություն
19:44, 07 июль 2021
Հուլիսի 7-ին 2-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։

Իր խոսքում զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նրանց` հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել ծառայության ընթացքում բարձր կարգապահություն ցուցաբերած և հրամկազմի կողմից գերազանց գնահատականի արժանացած զինծառայողներին։ Հանդիսավոր արարողությունը համերգով եզրափակել է մարզային մշակութային կենտրոնի երգի-պարի համույթը։