Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ողբերգական դեպք՝ Երևանում. Զեյթունի ուսանողական հանրակացարանի սենյակներից մեկում հայտնաբերվել է իրանցի 25-ամյա աղջկա կախված դին

Ողբերգական դեպք՝ Երևանում. Զեյթունի ուսանողական հանրակացարանի սենյակներից մեկում հայտնաբերվել է իրանցի 25-ամյա աղջկա կախված դին
Հասարակություն
19:03, 19 январь 2022
Այսօր՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Երևանի բնակիչ Վ. Մխիթարյանը ահազանգել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին և հայտնել, որ Դավիթ Անհաղթ փողոցի 10-րդ շենքի 7-րդ մասնաշենքում (ժողովրդին հայտնի Զեյթուն ուսանողական հանրակացարաններ) օտարերկրացի աղջկա կախված դի կա։ Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Ոստիկաններն ու քննիչները նշված մասնաշենքի թիվ 524 սենյակում հայտնաբերել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 25-ամյա Շ. Բ-ի դին՝ պահարանի դրված ճամպրուկից կտորով կախված վիճակում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Վ. Մխիթարյանը «Զեյթուն ուսանողական ավան» հիմնադրամի տնօրենն է։