Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մահվան ելքով վրաերթ Գավառում. ЗИЛ 130-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Մահվան ելքով վրաերթ Գավառում. ЗИЛ 130-ը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Հասարակություն
11:44, 26 январь 2022
Այսօր՝ հունվարի 26-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում ЗИЛ 130  մակնիշի ավտոմեքենան Գավառ քաղաքի Ազատության փողոցում վրաերթի է ենթարկել Գավառի բնակիչ, 44-ամյա Արմինե Դադոյանին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Գավառ» բժշկական կենտրոն և  օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն ճանապարհին նա մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քնննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: