Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կողոպուտ ավտոբուսում. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը. Տեսանյութ

Փետրվարի 7-ին ոստիկանության Արաբկիրի բաժնի սպասարկման տարածքում կողոպուտ է եղել: Երեկոյան թիվ 258 երթուղու ավտոբուսում մի տղամարդ ուղևորուհիներից մեկի գրպանից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը, իջել Ազատության պողոտայի կանգառներից մեկում ու փախել: Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները կանգառում տեսնելով կողոպուտ կատարած անձին փախչելիս՝ հետապնդել են, բռնել ու կասկածանքով բերման ենթարկել բաժին:

Կասկածվողը, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցի 39-ամյա բնակիչ է, փախչելիս Ազատության պողոտայում նետել է հեռախոսը: Բերման ենթարկված տղամարդը խոստովանել է կատարածը:

Տարածքի զննությամբ բջջային հեռախոսը հայտնաբերվել է:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: