Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնում

Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնում
Հասարակություն
20:30, 19 февраль 2022
Ազգային ժողովի նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 14-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ա. Միրզոյանի 2022 թվականի հունվարի 31-ի թիվ 1113/3780-22 գրությունը՝ կարգադրում եմ.

1. 2022 թվականի փետրվարի 14-ից երկու տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից գործուղված Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆԻՆ նշանակել Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի պաշտոնում»: