Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքացիները քիչ-քիչ դառնում են պահանջատեր և սպառողի վարքագիծ են դրսևորում. ՍԱՏՄ ղեկավար

«Քաղաքացիները քիչ-քիչ դառնում են պահանջատեր և սպառողի վարքագիծ են դրսևորում։  Դրա համար մենք դա դիտում ենք որպես դրական միտում։ Սննդամթերքի անվտանգության ոլորտում խնդիրների վերացում, որպես այդպիսին, չի կարող լինել ու որևէ տեղ չի կարող լինել, նույնիսկ ամենազարգացած երկրներում։ Հետևաբար, քանի դեռ սպառողների պահանջատիրությունը չի հասել այն մակարդակին, որը  մենք գտնում ենք, որ պետք է, մենք անընդհատ ունենալու ենք խնդիրներ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը։

Նա նշեց, որ այդ պատճառով իրենք միշտ հորդորում են, որ յուրաքանչյուր սպառող, որն իրենց հետ համագործակցում է, զանգի, և եթե հարկ կա, բողոքի ինչ-որ խնդիրներից, որոնք կան սննդի անվտանգության ոլորտում: Իրենք դրանից ոչ միայն չեն նեղանում, այլև ուրախանում են, որ ունեն հնարավորություն ևս մի գործիք օգտագործելու՝ վերահսկողություն իրականացնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում