Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընկերության 45 աշխատակից չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության. սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Ընկերության 45 աշխատակից չի ենթարկվել նախնական և պարբերական բժշկական զննության. սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Հասարակություն
16:18, 30 июль 2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել սննդամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ադամիում» ՍՊԸ-ում և պարզել, որ այդ ընկերության՝ սննդի շղթայում ներգրավված ողջ անձնակազմը՝ 45 մարդ, չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննության և չունի սանիտարական (բժշկական) գրքույկ:

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն՝ սննդամթերքի արտադրության և շրջանառության փուլերում սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով պետք է ենթարկվեն բժշկական զննության:

«Ադամիում» ՍՊԸ ՍՊԸ-ի բոլոր 45 աշխատակիցներին էլ Տեսչական մարմինը ժամանակավորապես զրկել է աշխատանքի իրավունքից, մինչև պարտադիր բժշկական զննության ենթարկվելը: