Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կացնով՝ մեջքին, մուրճով՝ գլխին. Արտաշատում բարեկամների վեճն ավարտվել է ծանր վնասվածքներով․ Տեսանյութ

Մարտի 14-ի երեկոյան մի քաղաքացի ոստիկանության Արտաշատի բաժին էր զանգել ու խնդրել, որ Արտաշատի Երևանյան փողոցի բնակարաններից մեկը շտապ ոստիկան մոտենա:

Ահազանգով Երևանյան փողոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վեճի ժամանակ նույն հասցեում բնակվող 27-ամյա երիտասարդը կացնի բութ կողմով խփել էր մորաքրոջ թիկունքին: 66-ամյա մորեղբայրն էլ քրոջ որդու արարքից վրդովված՝ մուրճով նրա գլխին էր խփել:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ երիտասարդն ու 67-ամյա մորաքույրը գանգուղեղային վնասվածքով, գլխի, մեջքի պատռված վերքերով ու սալջարդերով «Արտաշատ» բժշկական կենտրոն են տեղափոխվել, ավելի ուշ, առողջական վիճակից ելնելով, 67-ամյա կինը տեղափոխվել է մայրաքաղաք՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն:

66-ամյա տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:

Դեպքի վայրի զննությամբ կացինն ու մուրճը հայտնաբերվել են: Հարուցվել է քրեական գործ։ Հանգամանքները քննությամբ պարզվում են: