Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լենինգրադյան փողոցում աղվեսի ձագ է հայտնաբերվել

Լենինգրադյան փողոցում աղվեսի ձագ է հայտնաբերվել
Հասարակություն
17:45, 21 март 2022
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ օրերս Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի 48 շենքի բնակիչներից Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել բակում հայտնված աղվեսի մասին։ 

Տեսչական մարմնի և Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները համատեղ աղվեսի ձագին հատուկ միջոցներով բնակելի շենքերի բակից տեղափոխել են վայրի բնություն և բաց թողել բնական միջավայր: