Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարիխուանան պահել էր աղավնիների բնում․ Անիի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Անիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մարալիկ քաղաքի 35-ամյա մի բնակիչ ապօրինի թմրանյութ է պատրաստում, պահում և օգտագործում:

Մարտի 17-ին՝ ժամը 21։30-ի սահմաններում, ոստիկանները նրա տան բակի աղավնիների բնից զննությամբ հայտնաբերել են մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի քաշով: Ըստ 35-ամյա տղամարդու՝ կանեփը քաղել էր 2019 թվականի ամռանը և պատրաստել էր թմրանյութ:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: