Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բեռնատարում 320 գրամից ավելի թմրանյութ է հայտնաբերվել

Հունվարի 27-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ ստացվեցին։ Արաբկիրի ոստիկանները տեղեկություններն իրացրին՝ համագործակցելով Արտաշատի բաժնի գործընկերների հետ:

Նույն օրը Նորաշեն գյուղից, «Զիլ» մակնիշի բեռնատարով հանդերձ, Արտաշատի բաժին բերման է ենթարկվել Արմավիրի մարզի երկու բնակիչ՝ 76 և 51 տարեկան:

76-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է երկու փաթեթ մարիխուանայի նմանվող զանգված, իսկ մեքենայի զննությամբ՝ նմանատիպ զանգվածով ապակյա տարա՝ 320 գրամ քաշով:

Ըստ 76-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը կանեփից պատրաստված թմրամիջոց է:

Նշանակվել է փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են: