Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վլադիմիր Ժիրինովսկին ողջ է, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն. ՌԴ ԱՆ

Վլադիմիր Ժիրինովսկին ողջ է, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն. ՌԴ ԱՆ
Հասարակություն
13:41, 25 март 2022
Վլադիմիր Ժիրինովսկին ողջ է, նրա առողջական վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն:

Այս մասին հայտնում է ՌԴ առողջապահության նախարարությունը՝ ի պատասխան տարածվող այն լուրերի, թե Ժիրինովսկին այսօր մահացել է:

ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը ևս Վլադիմիր Ժիրինովսկու մահվան մասին տեղեկությունները հերքել է՝ նշելով.

«Ուզում եմ հանգստացնել բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են Վլադիմիր Վոլֆովիչ Ժիրինովսկու առողջությամբ: Նա ողջ է, վիճակը իսկապես ծանր է: Այսօր նրան համակարգչային տոմոգրաֆիա են արել: Մենք անհանգստացած ենք: Իհարկե, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Մաղթենք նրան շուտափույթ ապաքինում»,- գրել է քաղաքական գործիչը «Տելեգրամ»-ի ալիքում։