Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվել են երկրաբանության ոլորտի խնդիրները, առկա ռեսուրսների խելամիտ օգտագործման և առավել արդյունավետ փոխգործակցության հնարավորությունները․ տեսանյութ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը և նախարարության Հողերի և ընդերքի քաղաքականության վարչության պետ Արման Ավետիսյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչները մասնակցել են Երկրաբանների հայկական միություն կողմից կազմակերպած «Երկրաբանական ֆորում 2022» միջոցառմանը, որտեղ Կառավարության անդամները, ոլորտի գիտական ու մասնավոր հատվածի ներկայացուցիչները կլոր սեղանի շուրջ քննարկել են երկրաբանության ոլորտի խնդիրները, առկա ռեսուրսների խելամիտ օգտագործման և առավել արդյունավետ փոխգործակցության հնարավորությունները։

Նախարար Հակոբ Սիմիդյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և մասնագիտական տոնի առթիվ շնորհավորական ուղերձ հղել գործընկերներին․