Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրազդանի կիրճին կտրվի հատուկ կարգավիճակ. տեսանյութ

1990-ական թվականներից սկիզբ առած անկանոն կառուցապատումն nւ սնկի պես աճող օբյեկտները Հրազդանի կիրճում փոխել են հանգստի կազմակերպման մասին բոլոր պատկերացումները:

«Որպես ռեկրեացիոն գոտի՝ կիրճը պետք է լինի հանգստի, զբոսաշրջության և առողջության կազմակերպմանը նվիրված վայր: Քաղաքաշինական հայտնի գործողությունների հետևանքով, սակայն, հանգստի այս գոտին ոչ միայն կորցրեց նպատակային իր նշանակությունը, այլև կանգնեց բնապահպանական լուրջ խնդիրների առջև:
 
Ոչ միայն այս, այլև բազմաթիվ այլ խնդիրներին լուծում տալու նպատակով քաղաքային իշխանությունն այսօր նախաձեռնել է Հրազդանի կիրճի էկոլոգիական վիճակը բարելավելու նախագծի իրականացում: Կիրճը պետք է ունենա հատուկ կարգավիճակ»,- տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: