Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վթարի պատճառով ջրամատակարարումը կդադարեցվի մի շարք հասցեներում

Վթարի պատճառով ջրամատակարարումը կդադարեցվի մի շարք հասցեներում
Հասարակություն
11:26, 06 апрель 2022
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 6-ի ժամը 09:30-21:00-ն կդադարեցվի Կուրղինյան փողոցի, Արարատյան 1, 2 զանգվածների, Սեբաստիա 18 շենքի, 15, 17 տների, Արարատյան 1, 2, Կուրղինյան նրբանցքների ջրամատակարարումը:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է նաև, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 6-ին ժամը 10:30-20:00-ն կդադարեցվի Լիճք գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: