Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ բանակում սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդրի մասին

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը՝ բանակում սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդրի մասին
Հասարակություն
11:50, 18 апрель 2022
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է. 

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ս.թ. ապրիլի 13-ին Ազգային Ժողովում ասել է, որ «առաջին անգամ պատերազմից մի քանի օր անց իմացա, որ բանակում կա սաղավարտի եւ զրահաբաճկոնի խնդիր»:

Պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ ՀՀ զինված ուժերի սպառազինության եւ ռազմական տեխնիկայի, ներառյալ սաղավարտների եւ զրահաբաճկոնների պահանջարկը մանրամասն ներկայացված են «Սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրում», որը վերջին անգամ վերահաստատվել է ՀՀ կառավարության կողմից՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ժամանակ: 

Շարունակելի…