Քաղաքացիակենտրոն
լրատվություն

8 հողամաս, 92 հազար դոլար, 8 մլն դրամ արժողությամբ մատանի, բաժնեմասեր. ինչ ունեցվածք է հայտարարագրել Իշխան Սաղաթելյանը. ՀԺ

8 հողամաս, 92 հազար դոլար, 8 մլն դրամ արժողությամբ մատանի, բաժնեմասեր. ինչ ունեցվածք է հայտարարագրել Իշխան Սաղաթելյանը. ՀԺ
Հասարակություն
21:04, 27 апрель 2022
ՀՀ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը պատգամավոր ընտրվելիս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը:

Վերջինս որպես անշարժ գույք Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքում ներկայացրել է 8 հողամաս, իսկ Երևանում՝ 2 բնակարան, մեկը՝ Արաբկիր թաղամասում, մյուսը՝ Կենտրոնում:

Որպես շարժական գույք Սաղաթելյանը հայտարարագրել է 2009 թվականին արտադրված «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենա:

2019 թվականին Իշխան Սաղաթելյանը նվեր է ստացել 8 միլիոն դրամ արժողությամբ մատանի:

Փոխառություններ բաժնում ընդդիմադիր գործիչը ներկայացրել է 5 միլիոն դրամ, որը ստացել է «Նավասար» ՍՊԸ-ից:

Դրամական միջոցների կանխիկ գումար բաժնում էլ նա ներկայացրել է 56 միլիոն դրամ, 92 հազար դոլար և 28 հազար եվրո:

Իշխան Սաղաթելյանը «Նավասար» ՍՊԸ-ից ստացել է 146 հազար դրամ եկամուտ, Թևոս Բադալյան անձից՝ 50 հազար դրամ, ինչպես նաև «Ակբա բանկ» ԲԲԸ-ից՝ 77 դոլար և 985 հազար դրամ վարկ:

Սաղաթելյանը ներկայացրել է 3 ընկերություններում ունեցած իր բաժնեմասերը: Ըստ այդմ՝ նա ունի 100 տոկոս բաժնեմաս «Ինվեստ հոթել գրուպ» ՍՊԸ-ում և «Արիանա հյուրանոց» ՍՊԸ-ում, իսկ «Մասսակա» ՍՊԸ-ում՝ 50 տոկոս բաժնեմաս: