Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում անցկացվեց «Անմահ գունդ» ակցիան՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հերոսներին

Երևանում անցկացվեց «Անմահ գունդ» ակցիան՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հերոսներին
Հասարակություն
14:15, 09 май 2022
Երևանի Հաղթանակի զբոսայգում անցկացվեց «Անմահ գունդ» լուռ ակցիան՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին մասնակցած հերոսներին:

Ակցիայի  մասնակիցներն իրենց հետ տանում էին Հայրենական Մեծ պատերազմի հերոսների լուսանկարները: «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը շնորհավորեց բոլոր վետերաններին, ովքեր արել են ամեն հնարավորը, որպեսզի հաղթեն այդ արյունալի պատերազմում, որի հետևանքով զոհվեց 27 միլիոն մարդ:

«Փառք վետերաններին, ովքեր զոհվել են, ովքեր ողջ են մնացել: Մենք հիշում ենք Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին, մենք հարգում ենք նրանց հիշատակը: Այսօր մենք ուզում ենք, որ մեր վետերանները ավելի երկար ապրեն, որպեսզի կարողանան պատմել իրական պատմությունը: Մենք կանեն ամեն ինչ, որպեսզի պատերազմի հիշողությունը սերնդե-սերունդ փոխանցվի, որպեսզի այն չմոռացվի: Դա մեր պատմությունն է, որը պետք է հարգենք»,- ասաց Կարապետյանը:

«Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրենի խոսքով՝ Հայրենական պատերազմի առաջին օրերից սկսած հերոսները իրենց արյունով գրել են՝ «կզոհվենք, բայց չենք հանձվի»:

«Ինչպե ՞ ս կարելի է մոռանալ այդ խոսքերը: Դրա համար այսօր փառահեղ օր է՝ Հաղթանակի օրն է: Հաղթանակը կերտվել է Խորհրդային Միության բոլոր երկրների ժողովուրդների կողմից: Հայ ժողովուրդը, իհարկե, կարևոր դեր է ունեցել այս հաղթանակում: Հպարտությամբ և վստահ կարելի է ասել, որ Հայրենական պատերազմում տարած հաղթանակում հայ ժողովուրդի դերը մեծ է, որովհետև այդ պատերազմին մասնակցել է ավելի քան 600 հազար հայ, որոնցից 300 հազար զոհվել է, ավելի քան 100 հայ արժանացել ԽՍՀՄ հերոսի կոչման: Դա մեծ նվաճում է հայ ժողովրդի համար: Մենք հպարտ ենք մեր հերոսներով և հարգում ենք նրանց հիշատակը»,- եզրափակեց Կարապետյանը: