Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքն այսօր էլ չպարալիզացվեց․ Մի քանի րոպեով փողոցներ փակեցին, նկարվեցին, գնացին տներով․ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց դադարեցնել ակցիաները

Քաղաքն այսօր էլ չպարալիզացվեց․ Մի քանի րոպեով փողոցներ փակեցին, նկարվեցին, գնացին տներով․ Իշխան Սաղաթելյանն առաջարկեց դադարեցնել ակցիաները
Հասարակություն
12:28, 17 май 2022
Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մեր առջև դրված խնդիրը լիարժեք կատարել ենք, փաստել ենք՝ ժողովուրդն է իրադրության տերը: 11:30 դադարեցնում ենք անհնազանդության ակցիաները: 19:00- ին հանրահավաք»:

Նշենք, որ առավոտյան 08։00-ից «Դիմադրություն» շարժումը անհնազանդության ակցիաներներ է սկսել Երևանի տարբեր փողոցներում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Հիշեցնենք, որ Ժամը 11:00-ի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 286 քաղաքացի: