Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահին՝ ծննդյան օրվա կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահին՝ ծննդյան օրվա կապակցությամբ
Հասարակություն
19:49, 17 май 2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Ինչպես  հայտնում են ՀՀ կառավարությունից, նամակում ասված է.

«Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս և լավագույն բարեմաղթանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Համոզված եմ, որ պետական և քաղաքական գործունեության մեջ Ձեր հարուստ փորձը կշարունակի ծառայել Ղազախստանի կյանքում կարևոր փոփոխությունների իրականացման ու միջազգային ասպարեզում երկրի հեղինակության ամրապնդման շահերին։
Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը ուղղված կլինեն հայ-ղազախական համագործակցության ողջ շրջանակին նոր լիցք հաղորդելուն, այդ թվում՝ եվրասիական ինտեգրացիոն մեխանիզմների և բազմակողմ կառույցների շրջանակներում։
Հարգելի Կասիմ-Ժոմարտ Քեմելի,

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր պատասխանատու պաշտոնում»: