Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուզում եմ գովել ու հիացմունքի խոսքեր հայտնել նման որակի, ոճի, գրաֆիկական փայլուն աշխատանքի, վիզուալ լուծումների համար. ապշեցնող էր. Կամո Թովմասյան

Ուզում եմ գովել ու հիացմունքի խոսքեր հայտնել նման որակի, ոճի, գրաֆիկական փայլուն աշխատանքի, վիզուալ լուծումների համար. ապշեցնող էր. Կամո Թովմասյան
Հասարակություն
11:09, 23 май 2022
Բլոգեր Կամո Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Բարի լույս, երեկ հրավիրված էի Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողությանը, որը տեղի ունեցավ Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում: Հրավիրել էր մեր գործընկեր Factory Production-ը, որին վստահվել էր շնորհանդեսի իրագործումը: Քանի որ անձամբ եմ ներկա եղել ու հենց այնտեղից հետևել գործընթացին, ուզում եմ գովել ու հիացմունքի խոսքեր հայտնել նման որակի, ոճի, գրաֆիկական փայլուն աշխատանքի, վիզուալ լուծումների համար: Երաժշտությունը, որը և մոդեռն էր և հայկական էլեմենտներով, պարային համարները, որոնք կրկին միքսված էին, մոդելները, հագուստները, թվային այսօրվա աշխարհի մոտեցմամբ վիդեոները, Իվետայի հրաշալի ելույթը....ապշեցնող էր, ու շոուից հետո բոլոր հյուրերը հենց այս մասին էին խոսում: Մի քանի բեքսթեջ վիդեոներ դահլիճից, նաև երկու երիտասարդների անակնկալ բեմելը կարող եք դիտել իմ ինստասթորիներում