Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ըստ եղանակային կանխատեսումների՝ առաջիկա երկու օրերին ևս ընդդիմությունը չի կարողանա փրկել Արցախը

Ըստ եղանակային  կանխատեսումների՝ առաջիկա երկու օրերին ևս ընդդիմությունը չի կարողանա փրկել Արցախը
Հասարակություն
15:36, 23 май 2022
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Մայիսի 24-25-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Մայիսի 25-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: