Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարեն Անդրեասյանը լիտվացի պաշտոնակցի հետ քննարկել է էլեկտրոնային արդարադատության ներդրմանը վերաբերող հարցեր

Կարեն Անդրեասյանը լիտվացի պաշտոնակցի հետ քննարկել է էլեկտրոնային արդարադատության ներդրմանը վերաբերող հարցեր
Հասարակություն
16:41, 27 май 2022
Պաշտոնական այցով Վիլնյուսում գտնվող արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հանդիպել է Լիտվայի Հանրապետության արդարադատության նախարար Էվելինա Դոբրովոլսկայի հետ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ուղղություններով փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Դրանք վերաբերել են էլեկտրոնային արդարադատության ներդրմանը, դատարանների թվայնացման փորձի փոխանակմանը, միասնական ծառայությունների գրասենյակի աշխատանքներին և այլն: Նախարար Անդրեասյանն ուսումնասիրել և բարձր է գնահատել նաև զանգվածային լրատվության ոլորտի կարգավորման լիտվական փորձը:

Հանդիպման ավարտին երկու երկրների նախարարները արդարադատության ոլորտում փոխգործակցությունը խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել: