Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անդրեասյանը նոր դատավորների ընտրության և վերապատրաստման հարցեր է քննարկել

Անդրեասյանը նոր դատավորների ընտրության և վերապատրաստման հարցեր է քննարկել
Պաշտոնական
17:42, 19 октябрь 2021
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 19-ին Արդարադատության ակադեմիայում հանդիպել է ռեկտոր Սերգեյ Առաքելյանին և ծանոթացել կառույցի խնդիրներին:

Հանդիպմանը, որին մասնակցել է նաև դատաիրավական ոլորտը համակարգող փոխնախարար, Ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը, քննարկվել են դատավորների թեկնածուների ընտրությանն ու վերապատրաստմանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել նաև Նախարարություն-Ակադեմիա համագործակցության խորացման ուղղություններին։ 

Հանդիպման ավարտին նախարար Անդրեասյանն ու ռեկտոր Առաքելյանը շրջայց են կատարել Ակադեմիայում։