Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դրամարկղից 2000 դոլար էր գողացել՝ օգտվելով աշխատակցի անուշադրությունից

Դրամարկղից 2000 դոլար էր գողացել՝ օգտվելով աշխատակցի անուշադրությունից
Հասարակություն / Իրավունք
14:41, 28 май 2022
Մայիսի 27-ին ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Խորենացու փողոցի տարադրամի փոխանակման կետում ծանոթը բացահայտ հափշտակել է 2000 դոլար և դիմել փախուստի. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

«Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը, օգտվելով փոխանակման կետի աշխատակցի անուշադրությունից, դրամարկղից գողացել է 2000 դոլար:

Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է անհայտ անձի ինքնությունը: 47-ամյա տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնն առգրավվել է:

Նախապատրաստվում են նյութեր»,- ասված է հաղորդագրությունում: